Jump to content

13 պատճառ՝ ինչու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13 պատճառ՝ ինչու
Изображение логотипа
Ժանրդեռահասական դրամա, youth series?, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և coming-of-age television program?[1]
ՍտեղծողՏասներեք պատճառ՝ ինչու, Ջեյ Աշեր
Երկիր ԱՄՆ
ՀիմքՏասներեք պատճառ՝ ինչու
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Դիլան Մինեթ, Քեթրին Լանգֆորդ, Քրիստիան Նավարո, Ալիշա Բոե, Բրենդոն Ֆլին, Ջասթին Պրենթիս, Մայլս Հեիզեր, Ռոս Բութլեր, Դևին Դրուիդ, Էմի Հարգրեյվս, Դերեկ Լյուկ և Քեյթ Ուոլշ
ՊատմողՔեթրին Լանգֆորդ
ՊրոդյուսերԺոզեֆ Ինկապրերա
Գործադիր պրոդյուսերՍելենա Գոմես
ԵրաժշտությունEskmo
ԽմբագիրԼեո Տրոմբետա
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ49
Էկրաններին էմարտի 31, 2017-ից հունիսի 5, 2020
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունAnonymous Content
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պատկերի ձևաչափ4K (Ultra HD)
Պաշտոնական կայքէջ

13 պատճառ՝ ինչու, ամերիկյան հեռուստասերիալ՝ նկարահանված Ջեյ Աշերի 2007 թվականի նույնանուն նովելի հիման վրա[2], որն ադապտացվել է Բրայան Յորկիի կողմից՝ Նեթֆլիքսի համար։ Առաջին եթերաշրջանը բաղկացած է տասներեք սերիայից։ Բոլոր սերիաները, ներառյալ հատուկ սերիան՝ 13 պատճառ՝ ինչու․ Պատճառներից դուրս, թողարկվեցին մարտի 31-ին, 2017 Նեթֆլիքսում[3]։ Հեռուստասերիալի սյուժեն ծավալվում է մի աշակերտի շուրջ, ով կատարում է ինքնասպանություն մի շարք անհաջողություններից հետո՝ իր դպրոցի հստակ անհատների պատճառով։

Սկզբում այն նախատեսված էր որպես ֆիլմ՝ Universal Studios-ի կողմից և Սելենա Գոմեսը որպես գլխավոր դերակատար, սակայն ադապտացիայի փուլում վերջնականորեն ընտրվեց որպես հեռուստասերիալ՝ Netflix-ի կողմից, 2015 թվականին։ Արդյունքում Սելենա Գոմեսը աշխատեց որպես գործադիր պրոդյուսեր։ Սերիալը ստացավ համընդհանուր գովասանքներ քննադատների և դիտորդների կողմից, ովքեր գովեցին դրա թեման և դերասանական կազմը։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աջիոնա Ալեքսուս՝ Շերի Հոլանդ
  • Բրենդոն Լառակուենթ՝ Ջեֆ Աթքինս
  • Միշել Սենեն Անգ՝ Քորթնի Քրիմսեն
  • Բրայան Դ'Արսեյ Ջեյմս՝ Էնդի Բեյքեր
  • Սոսի Բեյքոն՝ Սքայ Միլլեր
  • Սթիվեն Ուեբեր՝ Պրինցիպալ Գերի Բոլան
  • Մարկ Պելեգրինո՝ համայնքի ղեկավարի տեղակալ Սթենդալ
  • Հենրի Զագա՝ Բրեդ
  • Սթիվեն Սիլվեր՝ Մարկուս Քոլ
  • Թոմի Դորֆման՝ Ռայան Շեյվեր
  • Ռոբերտ Գանտ՝ Թոդ Քրիմսեն
  • Կեկո Ագենա՝ Փամ Բրեդլի
  • Ուրիահ Շելթոն՝ Փրաթերս
  • Թիմոթի Գրանադերոս՝ Մոնթգոմերի «Մոնթի» դե լա Քրուզի
  • Ջոշ Համիլթոն՝ Մեթ Ջենսեն

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Universal Studios2011 թվականի փետրվարի 8-ին գնեց նովելի հիման վրա ֆիլմ նկարելու իրավունքները, որտեղ Սելենա Գոմեսը պետք է խաղար Հանա Բեյքերի դերը[4]։ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Netflix-ը ստեղծում է հեռուստասերիալ նովելի հիման վրա, որտեղ Գոմեսը ստանձնեց գործադիր պրոդյուսերի աշխատանքը[5]։ Թոմ Մակքարթին առաջարկվեց ռեժիսորի աշխատանքը առաջին երկու սերիայի համար[6]։ Հեռուստասերիալը արտադրված է Anonymous Content և Paramount Television ընկերությունների կողմից, որի գործադիր պրոդյուսերներ դարձան Գոմեսը, Մակքարթին, Ջոյ Գորմանը, Միշել Շուգարը, Սթիվ Գոլինը, Մենդի Թիֆեյը և Կրիստել Լեյբլին[6]։

Հեռուստասերիալի նկարահանումները անցկացվել են 2016 թվականի ամռանը Հյուսիսային Կալիֆոռնիայի Վալյեհո, Բենիշա, Սան Ռաֆել, Կռոկեթ և Սեբաստապոլ քաղաքներում։ Բոլոր սերիաները, ներառյալ հատուկ սերիան՝ 13 պատճառ՝ ինչու․ Պատճառներից դուրս, թողարկվեցին մարտի 31-ին, 2017՝ Netflix-ում։

Դերասանների համար նկարահանման հրապարակում ներկա էին բուժիչ շներ՝ հաշվի առնելով հեռուստասերիալի ինտենսիվ և էմոցիոնալ բովանդակությունը[7]։

Սոցիալական ազդեցության

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը բերեց մեծ իրազեկություն ինքնասպանությանն ու երիտասարդներին։ Սերիալի շնորհիվ Բրազիլիայի ինքնասպանության թեժ գծի զանգերի թիվը աճեց գրեթե 100%-ով։

Սերիաների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1"Անվանում՝ Ժապավեն 1, Կողմ Ա"
"Tape 1, Side A"Ռեժիսոր՝ Թոմ ՄակքարթիՍցենարիստ՝ Բրայան ՅորկեյԱմսաթիվ՝ Մարտի 31, 2017

Քլեյ Ջենսենը իր տան դռան դիմաց գտնում է մի տուփ՝ լի ձայներիզներով։ Առաջին ժապավենը լսում է իր հոր հին սարքով, որը պատահական գցում է գետնին, երբ մայրը նրան ընդհատելով վախեցնում է։ Հետո գողանում է ընկերոջ Walkman-ը և շարունակում ունկնդրումը դրանով և հասկանում, որ խոսողը իր ինքնասպան եղած նախկին դասընկեր Հանա Բեյքերն է։ Քլեյը լսում է առաջին ժապավենը, որտեղ Հանան բացատրում է իր քայլին դիմելու առաջին պատճառը։ Նա պատմում է իր առաջին համբույրի մասին՝ Ջասթին Ֆոլեյի հետ, ով տարածել էր սուտ բամբասանքներ իրենց մասին, որոնք էլ սկիզբ դրեցին իր վայրընթացին։

Ժապավենի թեմա․ Ջասթին Ֆոլեյ՝ իրենց հանդիպման ընթացքում Հանայի լուսանկարի և սեռական ասեկոսեների տարածման համար։ 2"Ժապավեն 1, Կողմ Բ"
"Tape 1, Side B"Թոմ ՄակքարթիԲրայան ՅորկեյՄարտի 31, 2017

Ժապավենում Հանան հիշատակում է իր նոր երկու ընկերներին՝ Ջեսիքային, ով հաճախ է տեղափոխվում, քանի որ հայրը ծառայում է ռազմաօդային ուժերում, և Ալեքսին, ում երկու ընկերուհիները հանդիպեցին սրճարանում։ Շուտով Ջեսիքան և Ալեքսը սկսում են ժամադրվել և այլևս Հանայի հետ ընկերություն չեն անում։ Իսկ երբ նրանք բաժանվում են, Ջեսիքան դրա մեջ մեղադրում է Հանային։ Արդեն ներկայում, Հանայի մայր Օլիվիան գտնում է մի գրություն իր դստեր դասագրքում, որն էլ նրան հավատի տեղքի է տալիս, որ իր աղջկան ծաղրել են։ Շուտով մյուս անհատներին պարզ է դառնում, որ Քլեյն արդեն սկսել է լսել ձայնագրությունները։

Ժապավենի թեմա․ Ջեսիքա Դեյվիս՝ հավատալու համար այն սխալմունքին, որ Ալեքսի և իր բաժանության պատճառը եղել է Հանան։ 3"Ժապավեն 2, Կողմ Ա"
"Tape 2, Side A"Հելեն ՇեյվերԴիանա ՍոնՄարտի 31, 2017

Հանայի հարաբերություններն էլ ավելի են վատանում Ալեքսի կազմած «լավագույն/ամենավատ ցուցակի» շնորհիվ։ Արդեն ներկայում Օլիվիան դիմում է դպրոցի տնօրինությանը՝ իր ծաղրանքների մեջ կասկածանքի համար, և բացահայտում է ցավալի փաստ։ Քլեյը իր հետազոտություններից ելնելով դիմում է Ալեքսին, ով նրան խորհուրդ է տալիս զգուշանալ Թոնիից։ Բրայսը Ալեքսին և Քլեյին ստիպում է մասնակցել իրենց խաղին, որտեղ Քլեյը մեկ շիշ գարեջուր արագությամբ խմելու համար հաղթում է։

Ժապավենի թեմա․ Ալեքս Սթենդալ՝ իր կազմած ցուցակում Հանայի հետույքը որպես դպրոցի լավագույնը ներառելու համար։ 4"Ժապավեն 2, Կողմ Բ"
"Tape 2, Side B"Հելեն ՇեյվերԹոմաս ՀիգինսՄարտի 31, 2017

Հանան իր սենյակի պատուհանից այն կողմ լսում է ինչ որ մեկի ձայները և դիմում իր դասընկերուհի Քոուրթնեյին, ով առաջարկում է իր օգնությունը «հանցագործին» բռնելու գործում։ Մինչ կսպասեն անհայտ մարդու ժամանմանը, նրանք խաղում են ռիսկ, թե՞ ճշմարտություն, որի հետևանքով նրանք Հանայի անկողնում սկսում են համբուրվել։ Արդյունքում Հանային հետապնդողը՝ դպրոցի լուսանկարիչ Թայլեր Դաունը, այդ պահին նկարում է աղջիկներին և տարածում լուսանկարը ամբողջ դպրոցում։ Սա անմիջապես վերջ է դնում Քոուրթնեյի և Հանայի ընկերությանը։ Ներկայում, որպես վրեժ, Քլեյը լուսանկարում է Թայլերի մերկ մարմինը և նույնպես տարածում դպրոցում՝ Թայլերի պատուհանին քար նետելու փոխարեն՝ ինչպես առաջարկում էր անել Հանան իր ձայնագրությունում։

Ժապավենի թեմա․ Թայլեր Դաուն՝ Հանային հետապնդելու և Քոուրթնեյի և իր համբույրի լուսանկարը դպրոցում տարածելու համար։ 5"Ժապավեն 3, Կողմ Ա"
"Tape 3, Side A"Քայլ Պատրիկ ԱլվարեզՋուլիա ԲիքնելՄարտի 31, 2017

Քոուրթնեյն վեխենալով, որ իր դասընկերները կբացահայտեն իր սեռական կողմնորոշումը, տարածում է ասեկոսե, որ նկարում պատկերված են Հանան և Լաուրան, ով իր կողմնորոշումը չթաքցնող միասեռական դասընկերուհի է։ Քոուրթնեյն նաև հավելում է այլ կեղծ լուրեր Հանայի և Ջասթինի հարաբերությունների մասին՝ էլ ավելի խորացնելով Հանայի արդեն իսկ աղավաղված համբավը։ Մինչդեռ ներկայում Քլեյը Քոուրթնեյին տանում է այցելելու Հանայի գերեզմանը։

Ժապավենի թեմա․ Քոուրթնեյ Քրիմսեն՝ Հանային օգտագործելու համար, որպեսզի թաքցնի այն փաստը, որ նկարում եղել է ինքը։ 6"Ժապավեն 3, Կողմ Բ"
"Tape 3, Side B"Քայլ Պատրիկ ԱլվարեզՆիկ ՇեֆՄարտի 31, 2017

Հանայի ժամադրումը Մարկուսի հետ Սուրբ Վալենտինի օրը չանցավ ինչպես պլանավորված էր, քանի որ Մարկուսը ցանկացավ «ստուգել» Հանայի մասին բամբասանքների արդիությունը։ Ներկայում Ալեքսը և Մոնգամերին հայտնվում են ծեծկռտուքի մեջ միմյանց հետ, որի արդյունքում հայտնվում են ուսանողական խորհրդի առջև։

Ժապավենի թեմա․ Մարկուս Քոլ՝ իրենց հանդիպման ընթացքում հրապարակավ Հանային նսեմացնելու համար։ 7"Ժապավեն 4, Կողմ Ա"
"Tape 4, Side A"Գրեգ ԱռակիԷլիզաբեթ ԲենջամինՄարտի 31, 2017

Այն բանից հետո, երբ Հանան հրաժարվեց ժամադրվել Զեքի հետ, նա Հանային դպրոցական ծրագրի ընթացքում էմոցիոնալ սաբոտաժի է ենթարկում։ Որպես վրեժխնդրություն Քլեյը վնասում է Զեքի ավտոմեքենան, սակայն ներկայում իրադարձությունները լինում են տարբեր, քան ենթադրվում էին։ Քլեյը սկսում է ունենալ Հանայի մասին ձայնային և տեսողական հալյուցինացիաներ․ տեսնում է նրա մահացած մարմինը գետնին՝ բասկետբոլային խաղի ժամանակ և լսում է Հանայի ձայնագրությունները դպրոցի բարձրախոսներով։

Ժապավենի թեմա․ Զեք Դեմփսեյ՝ մերժում ստանալուց հետո դասարանի արկղում Հանային ուղղված նամակները վրեժխնդրության պատճառով գողանալու և նրա հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերելու համար։ 8"Ժապավեն 4, Կողմ Բ"
"Tape 4, Side B"Գրեգ ԱռակիԿիրկ ՄուրՄարտի 31, 2017

Հանան հուզվում է իր դասընկեր Ռայան Շեյվերի պոեզիայի արտասանությունից հետո և բացում է իր սիրտը նրա առջև, երբ Ռայանից ստանում է գովասանք իր իսկ գրած ստեղծագործությունների համար։ Սակայն Ռայանը հրապարակում է Հանայի գրած նյութը դպրոցի ամսագրում՝ Հանայի կամքին հակառակ։ Ներկայում Թոնին Քլեյին պատմում է Հանայի վախճանի օրվա մասին։

Ժապավենի թեմա․ Ռայան Շեյվեր՝ Հանայի գրած անձնական խնդիրների մասին պատմող ստեղծագործությունը գողանալու և այն առանց իր համաձայնության դպրոցի ամսագրում հրատարակելու համար։ 9"Ժապավեն 5, Կողմ Ա"
"Tape 5, Side A"Կառլ ՖրանկլինՀեիլեյ ԹայլերՄարտի 31, 2017

Երեկույթի ժամանակ Ջեսիքայի սենյակում թաքնվելիս Հանան ներկա է գտնվում այն պահին, երբ Բրայսը բռնաբարում է հարբած և անգիտակից վիճակում գտնվող Ջեսիքային՝ Ջասթինի՝ Ջեսիքայի ընկերոջ թույլատվությամբ։ Ներկայում Քլեյը զրուցում է Ջասթինի հետ, ով էլ պնդում է, որ Ջեսիքան ավելի լավ է չիմանա ճշմարտության մասին։ Մարկուսը Քլեյին զգուշացնում է, որ ամենավատը դեռ առջևում է։

Ժապավենի թեմա․ Ջասթին Ֆոլեյ՝ Բրայսին իր ընկերուհուն բռնաբարել թույլ տալու համար։ 10"Ժապավեն 5, Կողմ Բ"
"Tape 5, Side B"Կառլ ՖրանկլինՆեյթան Լուիս ՋեքսոնՄարտի 31, 2017

Երեկույթից հետո Հանային մեքենայով տուն է ուղեկցում Շերին։ Նրանք մի փոքր վթարի մեջ են հայտնվում և արդյունքում ջարդում են «կանգնի՛ր» նշանը։ Շերին հրաժարվում է ոստիկանություն զանգահարել և լքում է։ Մինչ Հանան կգտներ հեռախոս ոստիկանություն զանգահարելու համար, պատահում է վթար՝ հանգեցնելով Քլեյի ընկեր Ջեֆ Աթկինսի մահվան։ Երբ Հանան ցանկանում է պատմել Քլեյին պատահարի մասին, ստանում է արհամարհանք, քանի որ Քլեյը մտածում է, որ այն կրկին Հանայի դրամատիկ պահերից է և հրաժարվում է լսել։ Ներկայում Ջեսիքայի պահվածքը բարդանում է։

Ժապավենի թեմա․ Շերի Հոլանդ՝ մեկ այլ ուսանողի մահվան պատճառ դարձաց պատահարի ստեղծման և Հանային փողոցում լքելու համար։ 11"Ժապավեն 6, Կողմ Ա"
"Tape 6, Side A"Ջեսիքա ՅուԴիանա ՍոնՄարտի 31, 2017

Քլեյը վերջապես լսում է իրեն ուղղված ձայնագրությունը և իրեն զգում է մեղավոր բավականին բան չանելու համար, որը կօգներ ինքնասպանությունից խուսափելուն։ Ներկայում Ջասթինը իմանում է, որ Ջեսիքան Բրայսի տանն է։ Նա այցելում է Ջեսիքային և խոստովանում, որ Բրայսը նրան բռնաբարել է այդ երեկոյի ընթացքում։ Օլիվիա Բեյքերը գտնում է այն թուղթը, որտեղ գրված է ձայնագրություններում գնտվող բոլոր անհատների անունները, սակայն պատկերացում չի ունենում, թե դա ինչ է նշանակում։

Ժապավենի թեմա․ Քլեյ Ջենսեն՝ Հանայի խնդրանքով իրեն լքելու և չդիմադրելու համար, երբ նրանք գրեթե ունենում էին սեռաական հարաբերություն։ Ինչևէ, Հանան նշում է, որ Քլեյը արժանի չէր այս ձայնագրություններում գտնվելուն (Հանան խոստովանում է իր համակրանքը Քլեյի հանդեպ), սակայն կարևոր էր, որ Քլեյը ավելացվեր 13 պատճառներին, քանի որ Հանան ցանկանում էր նրան պատմել ճշմարտությունը և թե ինչ էր պատահել։ 12"Ժապավեն 6, Կողմ Բ"
"Tape 6, Side B"Ջեսիքա ՅուԷլիզաբեթ ԲենջամինՄարտի 31, 2017

Պատահաբար իր ծնողների բանկին փոխանցելու ավանդները կորցնելուց հետո դեպրեսիայի մեջ գտնված Հանան պատահական կերպով բացահայտում է Բրայսի երեկությի մասին։ Գիշերն ավարտվում է դժբախտությամբ, երբ Հանան լողավազանում Բրայսի հետ հայտվում է մենակ, որի հետևանքով Բրայսը բռնաբարում է Հանային։ Արդեն ներկայում Քլեյը այցելում է Բրայսին՝ իբրև թմրանյութ գնելու, սակայն պատմում է Բրայսին, որ տեղյակ է իր ոտնձգությունների մասին և ստիպում է նրան դրանք խոստովանել։ Բոլոր այն մարդիկ, ում Օլիվիան գտել էր ցուցակում, պետք է գտնվեն ներկա Բեյքերների և դպրոցի դատական գործում։ Սերիան ավարտվում է շտապ օգնության մեքենայով, որը հիվանդանոց էր տանում մի երիտասարդ տղայի, որն իր գլխին կրակոցի վերք ուներ։

Ժապավենի թեմա․ Բրայս Ուոլկեր՝ լողավազանում Հանային բռնաբարելու համար։ 13"Ժապավեն 7, Կողմ Ա"
"Tape 7, Side A"Քայլ Պատրիկ ԱլվարեզԲրայան ՅորկեյՄարտի 31, 2017

Քլեյը Թոնիին տալիս է ժապավենները, որպեսզի նա բազմացնի դրանք։ Դեռ ևս մեկ ժապավեն մնալով, Հանան որոշում է վերջին շանս տալ իր կյանքին և դիմել օգնության մեկ այլ կերպարի։ Նա այցելում է պարոն Պորտերին, ով դպրոցի հոգեբանն է, և պատմում նրան իր բռնաբարության մասին, առանց խոստովանելու, թե ով է դա արել։ Պարոն Պորտերը նշում է, որ այդ դեպքում Հանային ոչ ոք ուշադրության չի առնի և խորհորդ տվեց շարունակել իր կյանքը, ասես թե ոչինչ չի պատահել։ Հանան ձայնագրում է ամբողջ խոսակցությունը, որը դառնում է ժապավեն 7-ի Ա կողմը։ Լքելով դպրոցը գնում է տուն և կարգի բերում իր սենյակը, կարգավորում որոշ հարցեր և կատարում ինքնասպանություն՝ կտրելով իր երակները, և մնում լոգարանում մինչև արնահոսումը։ Շուտով նրա դին հայտնաբերում է իր մայրը։ Քլեյը պատմում է պարոն Պորտերին ամեն ինչ և նրան հանձնում ժապավենները, որոնց ինքն ավելացրել էր 14-րդը՝ Բրայսի խոստովանությունը Հանայի բռնաբարման մասին, որն ինքը գաղտնի ձայնագրել էր այդ օրը։ Թոնին որոշում է ձայնագրությունների պատճեն տալ Հանայի ծնողներին։ Բոլոր մարդիկ՝ ժապավեններում շեշտված, խոստովանում են իրենց մեղքը, բացի Ալեքսից, ով ինքնասպանության փորձ է կատարում՝ կրակելով իր գլխին։ Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և անհայտ է մնում, արդյոք նա մահանում է, թե ոչ։ Ջասթինը լքում է իր տունն ու քաղաքը՝ Ջեսիքային ճշմարտությունը չպատմելու մեղքից ելնելով։ Մինչ Թայլերը կգնար դատարան, նա հավաքում է ճամպրուկ, լի զենքերով և ռազմամթերքով՝ մեզ անհայտ պատճառներով։ Քլեյը մոտենում է Սքային, ում ձեռքերը որոշ ժամանակ առաջ տեսել էր կտրած։ Սերիան և երեթաշրջանը վերջանում են չորս ընկերների մեքենայով ճամփորդությամբ՝ Քլեյի, Սքայի, Թոնիի և իր ընկերոջ։

Ժապավենի թեմա․ Պարոն Պորտեր՝ չհավատալու, որ Հանան ունի ինքնասպանության միտումներ և նրան օգնություն չցուցաբերելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://i-d.vice.com/en_us/article/xwn5jz/13-coming-of-age-shows-teens-to-watch
  2. «'Spotlight's Brian d'Arcy James Cast In Netflix Series '13 Reasons Why', Joins TNT Pilot 'Civil'». Deadline. 2016 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. Andreeva, Nellie (2016 թ․ հունիսի 8). «'13 Reasons Why' Netflix Series: Dylan Minnette & Katherine Langford Lead Cast». Deadline. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Schwartz, Terri (2011 թ․ փետրվարի 9). «Selena Gomez To Star In '13 Reasons Why': Movie, adapted from Jay Asher's young adult novel, looks back at a girl's reasons for committing suicide». MTV News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  5. «Netflix Gives Selena Gomez's '13 Reasons Why' Straight-To-Series Order». Deadline (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. 6,0 6,1 Andreeva, Nellie (2016 թ․ փետրվարի 25). «Spotlight's Tom McCarthy To Direct & Produce Selena Gomez's Netflix Series '13 Reasons Why' From Paramount TV». Deadline. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  7. «'13 Reasons Why' Shuts Down Production — Northern California Wildfires | Deadline». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «13 պատճառ՝ ինչու» հոդվածին։